Без рубрики

Մայրենի

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    ամպի ծվեններ-ամպի կտորներ
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային- անտառում ամպեր էին հավաքվել
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն- ձայներ էին լսավու անտառում
գ)Օրոր էր ասում աշունն անտառին- քամին օրորում թր անտառը:
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում- առավոտյան ցողից առաջացած սառույցի փոքրիկ շերտ, որ նստել սունի գլխիկի վրա էր:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ կային անտառում: — Ինձ շատ է դուր եկել այս հատվածը, որովհետև դա անտառային կախարդական տեսարան է:

4. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:

Անտառում աշունը վրջանում էր, մոտենում էր ձմեռը,  սակայն ծառերի վրա կային դեղին տերևներ:

5. Նկարի՛ր բանաստեղծությունը:
Աշուն

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Оставьте комментарий