Без рубрики

Նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին

Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյան ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։
Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։
Սարյանը խոշոր ներդրում է կատարել 20-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։
Մահացել է մայիսի 5, 1972(92 տարեկանում) Երևանում:
Երևանում գործում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ,  կանգնեցված է Մարտիրոս Սարյանի հուշարձան , նրա նունով Երևանում կա  պուրակ:

Նրա ստեղծագործություններից

«Ջրհորի մոտ, շոգ օր», 1908

«Ամառային տապ. Վազող շուն», 1909

«Ծովափին: Սֆինքս», 1908

 «Քայլող կինը», 1911

 

 

Оставьте комментарий